Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարեր
Խաչքարը աշխարհի կողմերի հանդեպ հստակ կողմնորոշումով բացօթյա կանգնած ուղղաձիգ տափակ մի սալ է, որի արևմտահայաց լայն կողը զբաղեցնում է բուսական-երկրաչափական, կենդանիների ու թռչունների, երբեմն էլ մարդկանց քանդակներով ուղեկցվող քանդակազարդ խաչը:
Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան հազարամյա ճանապարհ անցնելով` այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ այսօր էլ Հայաստանում կերտվում են հարյուրավոր խաչքարեր:
Այս ամենով հանդերձ խաչքարերը քիչ են ծանոթ աշխարհին: Ինչ վերաբերում է նրա հորինվածքի իմաստաբանությանն ու խորհրդաբանությանը, ապա այն շատերի համար մնում է չբացահայտված: Այս կայքի նպատակն է ներկայացնել այդ յուրօրինակ մշակույթը, փորձել բացահայտել նրա ծագումը, զարգացման օրինաչափությունները, գործառույթը, քանդակների ու զարդերի իմաստն ու խորհուրդը: Երկրորդ կարևոր նպատակն այդ կոթողների պահպանությունն է, դրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորումը: Եվ վերջապես կայքը նպատակ ունի սերտ կապեր ու մտքերի փոխանակություն իրականացնել բոլոր հաստատութոյւնների ու անձանց միջև, ովքեր հետազոտում են, ստեղծում են, հետքրքրվում են, կամ ուղղակի սիրում են խաչքարը:
Վտանգված խաչքարեր

Կանադական գիտնականները բողոքագիր են ստորագրել ընդդեմ Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման
Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը ներկայացրել է իր դիրքորոշումը Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ
Ադրբեջանի զինվորները ոչնչացնում են հայկական խաչքարերը Նախիջեւանում
Տես տեսանյութը (13MB WMV Ֆայլ)
khachkar.am կայքը արժանացել է Էլեկտրոնային բովանդակության երրորդ համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակին



Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը