Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Հիմնական Բաղկացուցիչները
Թռչունները
Թռչունները խաչի նման հորինվածքի ամենաշարժուն տարրերն են: Խաչքարային հորինվածքում իմաստաբանական ցուցիչը ոչ այնքան թռչունն է, որքան որ նրա տեղը. ստորին հատվածը զբաղեցնում են ջրային և հիմնականում գետնակյաց թռչունները, միջնամասըª փայտփորիկատիպ թռչունները, իսկ վերնամասըª ՙսավառնող՚ թռչունները: Սա խաչքարիª որպես աշխարհի հանմընդհանուր մոդելի հայկական տարբերակի, վառ արտահայտված առանձնահատկություններից մեկն է, երբ վերևը, միջնամասը և ներքևը ցուցվում է թռչնային հիերարխիայի օգնությամբ: Այսուհանդերձ, ավելի մեծ թիվ են կազմում այն խաչքարերը, որոնց հորինվածքում թռչունները զբաղեցնում են հորինվածքի վերնամասը կամ քիվը: Դրանք իրար դիմաց կանգնած զույգ կաքավներ են, աղավնիներ կամ սիրամարգեր ¥սկիհից խմելիս, խաղողի ողկույզներն ու թփերը կտցելիս¤, որոնք ցուցում են երկնային-սրբազան ոլորտը, երկնային այգին, հոգիների անմահությունը, որոնց կարելի է հասնել խաչի միջնորդությամբ:

Տեսադարան
Վտանգված խաչքարեր

Կանադական գիտնականները բողոքագիր են ստորագրել ընդդեմ Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման
Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը ներկայացրել է իր դիրքորոշումը Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ
Ադրբեջանի զինվորները ոչնչացնում են հայկական խաչքարերը Նախիջեւանում
Տես տեսանյութը (13MB WMV Ֆայլ)
khachkar.am կայքը արժանացել է Էլեկտրոնային բովանդակության երրորդ համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակին



Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: info@khachkar.am
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը