Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Հիմնական Բաղկացուցիչները
Քիվը
Խաչքարային հորինվածքի հետագա զարգացումը հանգեցրեց նրան, որ խաչքարի վերնամասը 10-11-րդ դդ. սահմանագծին սկսեց առանձնանալ նախ պատկերագրորեն, ապա և ճարտարապետորեն: Քիվը ստացավ կորնթարդ ծավալ և պսակվեց առաջեկ ճակտոնով: Քննությունը պարզում է, որ քիվի առաջացման գործում տեխնիկականից զատ վճռական նշանակություն ունեցավ նաև խաչի, որպես համընդհանուր միջնորդի ընկալման լայն կենցաղավարումը, ինչը հանգեցրեց հորինվածքում խաչից վերև և ներքև տեղադրվող օղակների էլ ավելի շեշտադրման: Ներքին օղակի դերում հանդես է գալիս վարդյակի հատվածն իր զանազան դրսևորումներով (ներառյալ և մահկանացուների քանդակները), իսկ վերին` երկնային ոլորտի դերը ստանձնում է քիվը: 12-14-րդ դդ. քիվն աչքի է ընկնում բուսական-այգային պատկերագրությամբ` ներկայացնելով այն, ինչն ակնկալվում է խաչի միջնորդությամբ: Պատկերագրության երկրորդ տարբերակը կազմվում է փրկագործությանն առնչվող սրբազան կերպարներից ու թեմաներից. Ավետում, Ծնունդ, Խաչելություն, խաչի և Քրիստոսի գալուստ, Արդար դատաստան, Խնդրարկություն, հրեշտակներ և զանազան սրբեր, հոգեհանգստյան պատարագ և այլն: 15-րդ դ. սկսած քիվի փրկագործական թեմաների մեջ ներգրավվում են և մահկանացուները, որոնք Քրիստոսից հոգու փրկություն են հայցում ՙանձամբ՚:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը