Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Հիմնական Բաղկացուցիչները
Խաչատակի զարդերը. աստիճանները, եռանկյունին, վարդյակն ու արմավազարդը:
Խաչքարային հորինվածքում կենտրոնական խաչը հենվում է եռանկյունաձև, աստիճանաձև, ուղղանկյուն բարձունքների, կամարաշարերի, եկեղեցական շինության, վարդյակների, կիսավարդյակների վրա, նրա ստորին թևից ՙծագում՚ են ուղղաձիգ կամ հորիզոնական արմավազարդեր: Եռանկյունին թեև առկա է 9-10-րդ դդ. որոշ օրինակներում, հետագայում մեծ տարածում չգտավ: Ինչպես ցուցում է քննությունը, խաչատակի եռանկյունին շեշտում էր խաչի առանձնակի-սրբազան կարգավիճակը և ակնարկում Գողգոթան: Վարդյակը, որպես խաչային հորինվածքի բնութագրական բաղադրիչ, հանդիպում է դեռ վաղ միջնադարում, բայց խաչքարային հորինվածքում իր կայուն տեղը զբաղեցրեց միայն 11-րդ դ.: Վարդյակն ու աստիճանները դարձան համարյա իրար բացառող զարդեր, ինչը վկայում է, որ երկուսն էլ գտնվել են Գողգոթայի խորհրդաբանության դաշտում, թեև աստիճանները պատկերագրական անմիջական աղբյուր են ունեցել վաղմիջնադարյան կոթողների աստիճանաձև խարիսխներն ու ստիլոբատները: 13-րդ դ. վերջերին և 14-րդ դ. վարդյակը ելնդավոր գլանիկով անջատվեց արմավազարդից և դրանով իսկª խորանից, և դարձավ լրիվ ինքնուրույն միավոր: 13-րդ դ. վերջերից վարդյակը ստանում է ուռուցիկություն և պսակվում ժապավենաձև երիզովª նմանվելով վահանի կամ սկուտեղի: 15-17-րդ դդ. նման վարդյակն ամենատարածվածն էր: Վարդյակի և ուղեկցող զարդերի քննությունը հիմք է տալիս վերականգնել նրա ընդարձակ խորհրդաբանությունը` որպես պատարագի սեղան ¥երբեմն էլ` ուղղակի սինի-սեղան¤, երկիր, սերմ, Եդեմի դրախտ, Գողգոթա ¥երբեմն` Ադամի գլխով հանդերձ¤, Հայտնության դրախտային լեռ, արև, աստղ, տիեզերք:
Խաչատակի արմավազարդը 11-րդ դ. սկսած հենվում է վարդյակի վրա և հետագա հորինվածքներում հանդես է գալիս չորս զարգացումներովª բուսական, եկրաչափական, օձային և թռչնային: Որոշ հորինվածքներում խաչը հենվում է հանգուցվող օձի վրա` խորհրդանշելով հաղթանակը, կամ էլ երկու կողմերից շրջապատվում է օձերով և խորհրդանշում այգի-դրախտի ¥դրախտային ծառի¤ պաշտպանությունը: Արմավազարդի թռչնային պատկերագրությունը կապվում է մի կողմից արմավենու, որպես կենացծառի և մյուս կողմից էլ` վարդյակի` որպես արևի հնագույն ընկալումների հետ: Որոշ հորինվածքներում արմավազարդերը պատկերվում են որպես խաչից ծագող: Նման ընկալումը լիովին համապատապանում է խաչի, որպես ամենաբեր ծառի քրիստոնեական պատկերացումներին: Խաչի ինքնուրույն ծլարձակելու-բազմանալու գաղափարը հիմք հանդիսացավ կենտրոնական խաչի երկու կողմերում փոքր խաչերի երևան գալուն: Որոշ հորինվածքներում արմավազարդի ելուստները վեր են ածվում խաչակիր ձեռքերի, որոնք խորհրդանշում են խաչի փրկագործական գալստյանը սպասող մահկանացուներին:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը