Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Հիմնական Բաղկացուցիչները
Արձանագրությունը
Խաչքարի հետ բաց հաղորդակցումը պարտադրում էր մատչելի դարձնել նաև արձանագրական տեղեկատվությունը, ինչն էլ պայմանավորել է, որ դրանք տեղադրվեն սալի արևմտյան երեսին ¥քիվին, ճակտոնին, եզրագոտու վրա, հորինվածքի ստորին մասում, պատվանդանի վրա, բոլորեն սալաքարը, խորանը, վարդյակը¤` այսինքն տեսանելի լինեն առաջին իսկ հայացքից: Զգացվում է ձգտումըª արձանագրությունը չխառնել հորինվածքի քանդակազարդերի հետ, ապահովել նրա ընթեռնելիությունը: Քիչ չեն դեպքերը, երբ արձանագրություններն, այնուամենայնիվ, շեղվում են այս սկզբունքից և տեղադրվում սալի կողերին կամ թիկունքին, զբաղեցնում ավելի մեծ տեղ, քան քանդակային հորինվածքը, խառնվում զարդերին և այլն: Հայտնի են նաև խաչքարային մի քանի ծածկագիր արձանագրություններ, որոնց մանրամասն քննությունը բերում է այն համոզման, որ դրանց ծածկագրումը կապված էր նրանց միստիկ բովանդակության հետ ¥աշխարհիկ կյանքից հրաժարում, մեսսիայի գալստյան կանխագուշակում և այլն¤, ինչն այնքան էլ չէր պատշաճում հույսի և փրկության երաշխիք համարվող խաչքարին և ուղղված էր ՙհատուկ պատրաստություն՚ ունեցող ընթերցողին: Որոշ խաչքարեր էլ արտաքնապես ավելի նման են վիմագիր հիշատակարանի, քան քանդակազարդ կոթողի: Երբեմն էլ արձանագրությունները հանդես են գալիս որպես հորինվածքի գեղազարդման մաս, եզակի դեպքերում էլ ձուլվում են բուսա-երկրաչափական քանդակներին կամ էլ ստանալով զանազան զարդահավելումներ` դառնում ծաղկագիր: Արձանագրությունների գեղարվեստական դերակատարումն աճում է հատկապես 15-17-րդ դդ.:
Այսուհանդերձ, սահմանափակ մակերես ունեցող խաչքարերն աչքի են ընկնում արձանագրությունների սեղմ ոճով ու կաղապարայնությամբ: Բազմաթիվ տեքստերի քննությամբ կարելի հավաստել, որ խաչքարային արձանագրությունը բաղկացած է հետևյալ իմաստաբանական - կառուցվածքային բաղադրիչներից. ա¤ այն, ինչ տեղի է ունեցել մինչև խաչքարի կանգնեցումը, այսինքնª առիթը, բ¤ խաչքարի կանգնեցման կոնկրետ հանգամանքները և կանգնեցման փաստի վավերացումը, գ¤ կանգնեցման նպատակը, դ¤ խնդրանք-պատգամը: Արձանագրության սխեմայում դիտելի է ժամանակային հստակ շարժումª անցյալ, ներկա, ապագա. խաչքարը կանգնեցնելու առիթը կապվում է կոնկրետ իրադրության կամ նրա փոփոխության հետ, կանգնեցման փաստի արձանագրումը կարելի ընկալել որպես միջնորդավորման հաստատմանն ուղղված ծեսի ¥օրհնանքով ու օծմամբ հանդերձ¤ վավերացում, իսկ նպատակը, որը միայն սրբազան է, միտված է հոգու փրկության քրիստոնեական գաղափարին:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը