Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Վտանգված խաչքարեր Թուրքիայում
Պատմական Հայաստանում և առընթեր տարածքներում ստեղծված խաչքարերի մի զգալի մասը նոր ժամանակներում բաժին ընկան Թուրքիային, Ադրբեջանին, մասամբ էլ Վրաստանին և Պարսկաստանին:
Թուրքիայում դրանց սիստեմատիկ ոչնչացման հետևանքով այսօր եզակի օրինակներ են պահպանվել£ Ցավոք այդ եզակի օրինակներն էլ լուսանկարված և հաշվառված չեն£ Այսու դժվար է հետևել դրանց ներկա իրավիճակին ևս:
Խաչքարերի ջարդը Ադրբեջանում
Իր ինքնությունը դեռ չվերագտած ու չճանաչած ադրբեջանական հանրույթի քաղաքականությունը խաչքարերի հանդեպ տասնամյակներ շարունակ զուգադրել է յուրացումն ու ոչնչացումը£ Անցած դարի 80-ական թվականներից սկսած ադրբեջանցի մի քանի հետազոտողներ Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցված հայկական պատմական տարածքների և Հայկական ԽՍՀ` Ադրբեջանին հարակից տարածքների խաչքարերը, դարձրին իրենց ՙքննության՚ առարկան: Անշեղորեն հետևելով բունիաթովյան տխրահռչակ տեսությանը, խաչքարերին վերաբերող ադրբեջանական էքսկուրսները հետապնդում էին միայն մեկ նպատակ. ողջ այդ ժառանգությունը հայտարարել աղվանական-ադրբեջանական: Սրան զուգահեռ Ադրբեջանը իրագործեց խաչքարերի ոչնչացման ընդարձակ մի ծրագիր£ Ադրբեջանաբնակ տարածքներում խորհրդային տարիներին խաչքարերի ոչնչացման հրեշավոր ծրագրի որոշ մանրամասներ պարզ դարձան հայկական տարածքների ազատագրումից հետո միայն£ Դրանք ուղղակի փշուր-փշուր էին արվում կամ էլ վերածվում հարմար շինաքարի և օգտագործվում մասնավոր տների և հասարակական շենքերի` հատկապես դպրոցական շենքերի պատերում:

Նորագույն ժամանակներում ՙանկախ՚ Ադրբեջանն էլ ավելի ընդարձակեց ու լպիրշ դարձրեց խորհրդային տարիների քաղաքականությունը£ Այս անգամ բարաբրոսության զոհը դարձավ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող ամենախոշոր խաչքարային դաշտը` Ջուղան£ 2002թ. տարեվերջին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված բարբարոսության հետևանքով վերացվեցին և Ջուղայի վերջին երեք հազար խաչքարերը: 2005թ. դեկտեմբերին Ադրբեջանի զինվորական կազմավորումները ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին խաչքարերի վերջին բեկորները և մեքենաներով տեղափոխելով թափեցին Արաքսը` ոճրագործություն, որը պարսկական ափից նկարահանվել է և սփռվել ողջ աշխարհով մեկ:
Վտանգված խաչքարեր Հայաստանում և Արցախում
Առավել ցավալի է, որ խաչքարերը վտանգված են նաև Հայաստանում ու Արցախում£ Դրանք անհետանում են, վնասվում կամ տեղաշարժվում:
Առավել վտանգված կարելի է համարել այսօր գործող գերեզմանոցներին կից հին խաչքարային դաշտերի վիճակը, ուր դրանք ոչնչացվում են նոր թաղումներ կատարելու նպատակով£ ՙԱռաջնության դափնին՚ պատկանում է Երևանին կից գտնվող Առինջի խաչքարային դաշտին£ Վիճակը սպառնալից է Նորատուսում, ուր նոր թաղումներն առնվազն երեք կողմերից ՙներխուժում են՚ հին խաչքարային դաշտ£ Նույն իրավիճակի նախաշեմին է գտնվում Արենիի հին գերեզմանոցը:
Տարածված պրակտիկա է խաչքարերի կամայական տեղաշարժերը զանազան անհատների կողմից£ Մի դեպքում դա արվում է իբր նոր սրբավայր ստեղծելու նպատակով, ինչպես օրինակ, Գեղարքունիքի Կարմիրի Դոլակներ սրբավայրի դեպքում է, ուր խաչքար է բերվել նույնիսկ Քարվաճառից£ Երկրորդ դեպքում դա նոր գրասենյակի և հատկապես զվարճանքի հաստատությունների հարդարումն է հին խաչքարերով, ինչպես վարվել են, օրինակ, ԼՂՀ Վանք գյուղում£ Երրորդ, ամենադատապարտելի պրակտիկան, որի դեպքում խաչքարերն ուղղակի անհետանում են մասնավոր առանձատներն ու բակերը դրանցով հարդարելն է:
Խաչքարերը վնասում են նաև հավատացյալները, երկրպագողներն ու պատահական այցելուները` նրանց վրա մոմեր վառելով, սեփական անունները գրելով, քանդակները վնասող ծեսեր կիրառելով:
Վտանգված խաչքարեր

Կանադական գիտնականները բողոքագիր են ստորագրել ընդդեմ Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման
Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը ներկայացրել է իր դիրքորոշումը Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ
Ադրբեջանի զինվորները ոչնչացնում են հայկական խաչքարերը Նախիջեւանում
Տես տեսանյութը (13MB WMV Ֆայլ)
khachkar.am կայքը արժանացել է Էլեկտրոնային բովանդակության երրորդ համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակին



Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը