Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Ելնդավոր գիծը և անվերջության պատրանքը
11-րդ դ. սկզբներին խաչքարում հիմնական հորինվածքաստեղծ գործառույթն անցնում է ելնդավոր գծին կամ նման գծերից կազմված երկլար ու եռալար ժապավեններին: 12-13-րդ դդ. արդեն հյուսածո են վարդյակը, արմավազարդը, խաչը, եզրագոտիները: Ելնդավոր գիծն ասեք հյուսվածքաստեղծ մի թել է, որը գործում է վարդյակը, ապա արմավազարդը, խաչը, եզրագոտին և այլն: Այն ոչ միայն անընդհատ է, նաև ճկուն է. սահունորեն թեքվում է, ցանկացած անցման դեպքում ՙջանում՚ խուսափել սուր անկյուններից: Գծի անընդհատությունը տեսանելիորեն ապահովում է հորինվածքի ամբողջականության ու անվերջության ընկալումը: Փորձենք հետևել նրա ընթացքին, և մեր հայացքն էլ կխորասուզվի սահուն շարժման ու անցումների մեջ, շուտով կկորուսվի սկզբի և վերջի զգացումը, և կհամոզվենք, որ հետևում ենք անվերջությանը: Սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծելը խաչքարային հորինվածքի ամենահիմնական զարդային, իմաստաբանական ու ծիսական առանձնահատկություններից մեկն է: Խաչքարերը բացօթյա, մատչելի, մոտիկից տեսանելի և ձեռքով շոշափելի կոթողներ էին: Եվ հորինվածքի անվերջության պատրանքն ակնհայտ խորհրդավորություն էր հաղորդում նրանց:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը