Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Հարության այլաբանությունները
Խաչքարային մի շարք հորինվածքներում խաչի ստորին թևի երկու կողմերում տեղադրվող արմավազարդերը վերածվում են զույգ ՙթռչնաթևերի՚, որոնց ստորին փետրիկները նման են սողունների, միջնափետուրները` թռչնաձագերի, իսկ վերնափետուրը վեր է ածվում կտուցը կուրծքը մխրճող թռչնի: Այս հորինվածքների քննությունը` միջնադարյան մեկնողական աղբյուրների ներգրավումով, հնարավորություն է ընձեռում պարզել, որ դրանք հավալուսն կամ փյունիկ թռչունների միջոցով ներկայացնում են Քրիստոսի և նրա հետևությամբ ընդհանրապես հավատացյալների հարության այլաբանությունը: Ինչպես որ հավալուսն թռչունն է իր կողը պատռում և արյունով կենդանացնում ձագերին, այնպես էլ Քրիստոսը խաչի վրա պատռեց իր կողը և հեղեց արյունը ի փրկություն մեղավոր մարդկության: Կամ էլ` ինչպես որ փյունիկն է պատռում է կուրծքը, հրդեհում իրեն և վերածնվում` այնպես էլ Քրիստոսը հարություն առավ ի փրկություն մարդկության:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը