Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Ուղղաձիգ ՙշարժումը՚ խաչքարային հորինվածքում, խաչը որպես համընդհանուր միջնորդ
Խաչքարային հորինվածքը` շնորհիվ խաչասալի ուղղաձիգության և կենտրոնական խաչի վեկտորայնության ¥որի հորիզոնական թևերը ՙտեղաշարժված՚ են դեպի վեր¤ ունի ընդգծված ուղղաձիգություն: Եթե իրար հետ համեմատենք խաչի հորիզոնական թևերից ներքև և վերև տեղադրված մոտիվները, կերպարներն ու զարդերը, ապա կարող ենք վավերացնել, որ խաչի հորիզոնական թևերից ներքև ավելի շատ են թփային - տերևային - ծաղկային մոտիվները, իսկ վերևª պտղային մոտիվները, խաչի հորիզոնական թևից ներքև ավելի շատ են ջրային, ստորգետնյա, երկրակյաց սողունները, չորքոտանիները, թռչունները, իսկ վերևª ՙերկնային՚ թռչունները, խաչի հորիզոնական թևից ներքև ավելի հաճախ են պատկերվում մահկանացուները, իսկ վերևª անմահներն ու սրբերը: Կարող ենք եզրակացնել, որ խաչքարային հորինվածքում շարժումը ներքևից դեպի վերև շարժում է արմատից դեպի պտուղը, երկրայինից դեպի երկնա-յինը, աշխարհիկից դեպի սրբազանը, մասնավորից դեպի ընդհանուրը, անցյալից դեպի ապագան, մահից դեպի անմահությունը: Խաչն իր ներքին թևով հենվելով ներքևի խորհրդանշանների վրա, իսկ վերին թևով ձգվելով դեպի վերևի խորհրդանշաններըª տեսանելի կերպով իրար է կապում այդ երկու ոլորտներըª հանդես գալով որպես այս երկու ոլորտների միջև համըդհանուր կապի իրագործողª իր վեկտորային տեսքով շեշտելով վերին ոլորտի գերակայությունը ստորինի հանդեպ:
Նկատի ունենալով խաչքարային աձանագրություններում խաչին տրված բնութագրերը, որոնք սուրբ նշանը ներկայացնում են որպես հավատացյալների հույսն ու օգնականը, բարեխոսը և առաջնորդողն առ աստված, նրանց հոգիների փրկության գրավականը, կարելի է փաստել, որ խաչքարային հորինվածքում խաչը նախ և առաջ ընկալվում էր որպես համընդհանուր միջնորդ հավատացյալի և աստծո միջև: Փաստորեն այն, ինչն արձանագրությունն արտահայտում էր խոսքերով, հորինվածքն արտահայտում էր իր կառուցվածքով: Եվ սա խաչքարային հորինվածքի առաջնային, ամենահիմնական իմաստաբանությունն է: