Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարի Տիպաբանությունն ու Ժամանակագրությունը
15-17-րդ դարերի խաչքարերը
14-րդ դ. կեսերից սկսած` երկրի ահագնացող քաղաքական ու տնտեսական վայրէջքի պայմաններում անկում ապրեց և խաչքարային մշակույթը: Խաչքարը կորցրեց իր բազմագործառնությունն ու հորինվածքային բազմազանությունը և վերածվեց զուտ վերգերեզմանային կոթողի: 15-17-րդ դդ. խաչքարային արվեստի հարյուրավոր օրինակներ են տալիս Գեղարքունիքը, Ծղուկը ¥Սիսիանը¤, Կոտայքը, Վայոց Ձորը: Յուրօրինակ դպրոց է ներկայացնում Ջուղանª մի ժամանակ հազարների հասնող խաչքարերով: 15-րդ դ. ձևավորվող խաչքարային երկու հիմնական ուղղություններն ըստ էության ծագում են 12-13-րդ դդ. դասական երկու ոճերիցª մակերեսի լիակատար զարդարում և, ընդհակառակըª խորքի անզարդ թողնում: Արդեն 15-րդ դ. երրորդ քառորդում ձևավորվում է հորինվածքային մի կայուն սխեմա, որը դառնում է գերակշիռ և հարատևում մինչև 18-րդ դ. 20-ական թվականները: Հարդարման տեսակետից այն համադրում է բազմախաչությունն ու սալի համակ զարդապատումը, պարզ հյուսվածքը, ուղղանկյուն սեգմենտներն ու բազմաթև աստղերը: Քանդակը դառնում է սաղր, ելնդավոր գիծը լայնանում է և տափակում, ինչը ողջ հորինվածքին որոշակի հարթատեսքություն է հաղորդում: Հատկանշական են ավետարանական թեմաների ՙվերադարձը՚ և նոր թեմաների առաջացումը: Դրանց ազատ մեկնաբանությունը, կանոնիկ հորինվածքների մեջ ժաղովրդական-անհատական տարրերի ներմուծումը այս խաչքարերը դարձնում են ժողովրդական պատկերացումների արտահայտության անսպառ շտեմարան: Մոտ երկուս ու կես դարյա ընդմիջումից հետո մի շարք թեմաների և զարդամոտիվների վերականգնումը, ճիշտ է կատարողական այլ մակարդակով և ՙդեկորատիվ՚ ոճի գերակայությամբ, կարելի է բացատրել հենց խաչքարերի գործառնական առանձնահատկությամբ, երբ դրանք բացառապես նվիրվում են հանգուցյալների հոգիների փրկությանը:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը