Ջուղայի խաչքարերը ներկայացնում են 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթիª ծավալա - տարածական« պատկերագրական - ոճական ու իմաստաբանական առումով մի խիստ եզակի երևույթ: Հիմքում ունենալով հայ խաչքարային մշակույթի դասական ավանդույթները« Ջուղան շնորհիվ իր բացառիկ տնտեսա - մշակութային ու քաղաքական դիրքի ու դերի« հայտնի չափով նոր արտաքին« զարդանախշում և մասամբ էլ նոր իմաստաբանություն հաղորդեց խաչքարին` համադրելով հայ արվեստը մահմեդական, եվրոպական և հեռավոր արևելյան արվեստների հետ: Խաչքարային արվեստի այս աննախադեպ զարգացումը Ջուղայումª մինչ այդ խաչքարային արվեստով հատուկ աչքի չընկնող տարածքում, արդյունքն էր այն տնտեսա-մշակութային վերելքի, որ ապրեց բնակավայրը 15-16-րդ դարերումª շնորհիվ մետաքսի տարանցիկ առևտրի, մի վերելք, որը ողբերգականորեն ընդհատվեց 1605թ.ª Պարսկաստանի Շահ Աբաս առաջին թագավորի հրամանով կազմակերպված բռնագաղթի, ապա և քաղաքի հրկիզման ու ավերման հետևանքով: 17-րդ դարում մոտ տաս հազարի հասնող խաչքարերից Ջուղայում 20-րդ դարի վերջին մնացել էին միայն երեք հազարը: 2002թ. տարեվերջին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված բարբարոսության հետևանքով վերացվեցին և Ջուղայի վերջին երեք հազար խաչքարերը: Մշակութային ցանկացած դրսևորման դեմ ոտնձգությունն արդեն իսկ մեծ ոճիր է մարդկության հանդեպ, և առավել աններելի է այն ոճիրը, որի հետևանքով կորուսվում են մշակութային բազմազանությունը համատեղող, տարաբնույթ մշակույթների, հետևաբար և մարդկանց ու ժողովուրդների երկխոսությունը ցուցադրող մշակութային արժեքները, ինչպիսիք էին Ջուղայի խաչքարերը: 2005թ. դեկտեմբերին Ադրբեջանի զինվորական կազմավորումները ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին խաչքարերի վերջին բեկորները և մեքենաներով տեղափոխելով թափեցին Արաքսը` ոճրագործություն, որը պարսկական ափից նկարահանվել է, սփռվել է ողջ աշխարհով մեկ, դատապարտվել Եվրախորհրդարանի հետ:
Ջուղայի խաչքարերում փոխված է սալի համամասնությունը ¥երկարությունը գերազանցում է լայնությունը երեքից-չորս անգամ¤, սալերը դեպի հիմքը չեն նեղանում, պատվանդաններ չունեն և խրվում են հողի մեջ: Քիվը ճարտարապետորեն թույլ է արտահայտված, առաջեկ ճակտոնն ընդհանրապես բացակայում է: Փոխարենը` սլաքաձև խորանը հասցված է ճարտարապետական խորության: Սալի սլացիկությունը թելադրում է հորինվածքի մասնատման նոր սկզբունք. կենտրոնական խաչը փոխարինվում է զուգահեռ երկու շարքով դասավորված խաչերով« որոնք թուլացնում են հորինվածքի կառուցվածքային ամբողջականությունը և նպաստում դեկորատիվության աճին: Հորինվածքը բաղկացած է չորս ուղղաձիգ բաղադրիչներիցª քիվ, խորան (կամ խորաններ), վարդյակ, արձանագրություն և ¥կամ¤ պատկերաքանդակ: Մանրամասներն ունեն նույնակերպ, ստանդարտի հասցված թեմատիկ ու տեխնիկական մշակում: Աչքի են ընկնում ավետարանական թեմաները` Ծնունդը, Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին, Արդար դատաստանը, Խնդրարկությունը: Որոշ հորինվածքներում պատկերվում են հանգուցյալները` հեծյալ և խաչերը ձեռքերին, ավելի եզակի` խնջույքի բազմած: Տարածված է առյուծամարմին մարդադեմ կենդանու ¥այսպես կոչված սֆինքսի պատկերումը, որի մանրամասն քննությունը ցուցում է նրա կապը Քրիստոսի արդարադատ կերպարի հետ: