www.Khachkar.am    
Գտածոներ
2006թ. հուլիս ամսին Արցախի խաչքարերի լուսանկարահանման և նկարագրության ընթացքում հայտնաբերվել են տասնյակ նոր խաչքարեր ու քանդակազարդ քարեր£ Նրանց մեջ առանձնակի ուշադրության է արժանի շրջանաձև շրջանակի մեջ ներառված հավասրաթև ծավալուն խաչը` գտնված Քոլատակ գյուղում£ Քոլատակի հարևանությամբ գտնվում է Արցախի ամենահին վանքերից մեկը` Մեծարանից սուրբ Հակոբ վանքը£ Հավանական է, որ մեր գտածոն ծագում է այդ վանքից£ Գտածոն վերաբերում է 5-6-րդ դարերին, և առայժմ իր ձևի մեջ Հայաստանի միակ նմուշն է£ Այն հատկապես խիստ կարևոր է հայ-իռլանդական մշակութային հարաբերությունների վերհանման տեսակետից, քանի որ պատկանում է այսպես կոչվող բարձր խաչերի տիպին: