www.Khachkar.am    
Արցախի Տիգրանակերտի Պեղումները
Արցախի Տիգրանակերտի մատույցներում գտնվող քարայրային-տաճարային և իրիգացիոն համալիրը հետազոտվել և պեղվել է 2006թ. հունիս ամսին` Արցախի հնագիտական արշավախմբի կողմից (հնագետ` Համլետ Պետրոսյան, ճարտարապետ` Լյուբա Կիրակոսյան)£ Պեղումները նախաձեռնել և հովանավորել է Հայրենադարձության և հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը£ Այն իրենից ներկայացնում է Խաչենագետի ժայռեղեն ափի մեջ փորված եկեղեցուց, նախասրահից և տապանաբակից, մի և ժայռերի մեջ փորված ջրանցքից ու թունելից կազմված համալիրից£ Դեպի սրբարաններն առաջնորդում է ժայռափոր ճանապարհը£ Համալիրի պատերը պատված են բազմաթիվ խաչային հորինվածքներով, հայերեն և հունարեն արձանագրություններով: Ընթացքի մեջ պեղումների արդյունքների մշակումը և գրքի պատրաստումը£

Տեսադրան