www.Khachkar.am |
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը |
Գիրքը խաչքարերին նվիրված ակադեմիական առաջին համակողմանի հետազոտությունն է, որը նաև լիակատար նկարազարդ է: Նրանում աղբյուրագիտական, դավանաբանական, պատմա-մշակութային և իմաստաբանական ընդարձակ քննությամբ վեր է հանված խաչքարային մշակույթի համապարփակ կերպարը ¥խաչքարի ծագումը, տիպաբանությունը, գործառույթը, հորինվածքի կառուցվածքն ու իմաստաբանությունը¤, պատճառաբանված և մանրամասնված են ազգային կենսընթացի և աշխարհընկալման այն իրողություններն ու համալիրները, որոնք պայմանավորել են այդ մշակույթի ձևավորումը, զարգացումն ու հարատևումը, ժողովրդի մեջ խաչքարի պաշտամունքի սկզբնավորումն ու գոյատևումը:
Գիրքը պարունակում է 406 էջ հայերեն տեքստ, ավելի քան 500 բարձրորակ գունավոր թվային լուսանկար և գրչանկար: Այն հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդը: Հրատարակիչն է Փինթինֆո հրատարակչությունը: Գրքում արծարծվող հիմնական թեմաները վերականգնվել է խաչի գաղափարաբանության ու պատկերագրության ձևավորման համաքրիստոնեական և հայկական միջավայրը, ներկայացված է վաղմիջնադարյան խաչանշանների ու խաչային հորինվածքների համապարփակ քննությունը, մանրամասնվել է խաչքարի առաջացման գաղափարական, ձևագոյացման և պատկերա-գրական նախադրյալները, պատճառաբանվել խաչքարի երևան գալու ժամանակային հանգամանքները, ընդհանրացվել է խաչքարերի ընձեռած ճարտարապետական, պատկերագրական և վիմագրական տեղեկատվությունը և առաջարկվել դրանց մանրամասն ժամանակագրական, ծավալային և պատկերագրական տիպաբանություն` սկսած 9-րդ դ. առաջին օրինակներից մինչև 17-րդ դ. վերջին օրինակները, վերականգնվել են խաչքարի կերտման տեխնիկական հնարներն ու ընթացքը, խաչքարը օրհնելու և օծելու եկեղեցական ծեսը, բնութագրվել, տարբերակվել և մանրամասնվել են խաչքար կանգնեցնելու առիթները, նպատակները, խաչքարի հիմնական և վերագրյալ գործառույթները, խաչքարային հորինվածքում առանձնացվել և բնութագրվել են նրա հիմնական բաղադրիչները, միջնադարյան մշակույթի ընդհանրական հենքի վրա ներկայացվել են դրանց պատկերագրական զարգացումն ու խորհրդաբանությունը, վերականգնվել է հորինվածքի կառուցվածքը, ներկայացվել և պատճառաբանել են նրա համաչափ և անհամաչափ լուծումները, ուղղաձիգ և հորիզոնական եռամասնությունը, իմաստային ՙշարժումը՚, վերականգվել են խաչքարային հորինվածքի հիմնական իմաստաբանությունը, իմաստաբանական կոնկրետ տարբերակները, բնութագրվել է խաչքարի հիմնարար դերակատարումը հայ կյանքում և մշակույթում, ժա¤ բնութագրվել են խաչքարի փոխառնչությունները միջնադարյան մշակութային այլ համալիրների հետ (տաճար, գիրք, տապանաքար): Գիրքը պարունակում է 406 էջ հայերեն տեքստ, ավելի քան 500 բարձրորակ գունավոր թվային լուսանկար և գրչանկար: Գրքի բովանդակությունը ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. ԽԱՉԻ ՎԱՂՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՉՔԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ: ա. Խաչակիր կոթողներն ու խաչի խորհրդաբանությունն ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: բ. Խաչի վաղքրիստոնեական գաղափարաբանությունը, խորհրդաբանությունն ու պատկերագրությունը: գ. Խաչի վաղ պատկերագրությունը Հայաստանում: դ. Վաղմիջնադարյան խաչակիր կոթողներն ու ծավալային խաչերը: ե. Ձողաբարձ խաչեր: զ. Խաչելության փրկագործական գաղափարի քարոզչությունն ու վաղմիջնադարյան խաչային հորինվածքները: Է. Հայ եկեղեցու պաշտոնական խաչապաշտությունը: ը. Առանձին կանգնած կոթողի ավանդական պաշտամունքը: թ. Խաչքարի հորինվածքային և ծավալային ձևաստեղծումը: ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ-ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԳՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ա. Առաջին խաչքարերը ¥9-10-րդ դարեր¤: բ. Խաչքարային հորինվածքի ինքնուրույն զարգացումը. 11-րդ դարի խաչքարերը: գ. 12 - 14-րդ դարերի խաչքարերը: դ. 15-17-րդ դարերի խաչքարերը: ե. Ջուղայի խաչքարերը: ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ա. Խաչքարի տեխնիկական մշակումը: բ. Վարպետը: գ. Խաչքար կանգնեցնելու շարժառիթները: դ. Խաչքար կանգնեցնելու ծեսը: ե. Խաչքար կանգնեցնելու հիմնական նպատակները և խաչքարի գործառույթները: զ. Խաչքարը որպես սուրբ: է. Խաչքարի հետագա ¥վերագրյալ¤ գործառույթները: ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ա. Խաչը, խորանը, լուսային նշանները: բ. Քիվը: գ. Խաչատակի զարդերը. աստիճանները, եռանկյունին, վարդյակն ու արմավազարդը: դ. Թռչունները: ե. Աշխարհիկ պատկերաքանդակը: զ. Արձանագրությունը: ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ՀՈՐԻՆՎԱԾՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՀԵՏ ա. Խաչքարը և տաճարը: բ. Խաչքարը և գիրքը: գ. Խաչքարը և տապանաքարը: ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ա. Ելնդավոր գիծը և անվերջության պատրանքը: բ. Հորինվածքի կառուցվածքը, համաչափությունն ու անհամաչափությունը: գ. Ուղղաձիգ ՙշարժումը՚ խաչքարային հորինվածքում, խաչը որպես համընդհանուր միջնորդ: դ. Այգի-խաղողուտը: ե. Հարության այլաբանությունները: զ. Խաչի փրկագործական գալուստը: է. Խաչը որպես ամենահաղթ զենք: ը. Խաչքարային հորինվածքի կենացծառային իմաստաբանությունը, խաչքարը որպես հայաշխարհի ընդհանրական մոդել : թ. Խաչքարը որպես հայ ինքնության խորհրդանշան: ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ Հայտնի հայագետները գրքի մասին. Խաչքարի համալիր ուսումնասիրությունը պահանջում է տարբեր գիտությունների ներգրավում` դավանաբանություն, փիլիսոփայություն, ազգագրություն, բանահյուսություն, հնագիտություն, վիմագրություն, և, իհարկեª քանդակագործություն և ճարտա¬րապետություն: Այս բոլոր բնագավառների տեսանկյունից խաչքարը դիտարկելը (որ պահանջում է հայագետների մի ստվար խմբի համատեղ աշխատանք) մենակ կատարել է Հ.Պետրոսյանը, և դա ես առանց չափազանցության կանվանեի գիտական սխրանք: Մուրադ Հասրաթյան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գրքում խաչի և խաչքարի բոլոր բաղկացուցիչները ստացել են իրենց բացատրությունը, իրենց խորհրդավոր ¥սիմվոլիկ¤ կապը` ստորերկրայքից մինչև աստվածային լույսը, երկրային դրախտից և Ադամի մահից մինչև բոլորիս փրկությունը Վիգեն Ղազարյան, արվեստագիտության դոկտոր, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի աշխատանքը խաչքարային մշակույթը համապարփակ ձևով ներկայացնելու առաջին փորձն է, այն վավեր և ինքնատիպ ներդրում է գիտութան ասպարեզում: Պրոֆ. Հ. Լեւոն Զէքիեան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Հ. Պետրոսյանը վարպետորեն ներկայացնում է խաչքարերի հիմնախնդիրները, ավելին, այդ կոթողները դիտարկվում են ոչ թե իրականությունից դուրս, այլ պատմական եւ տարածական համատեքստի կտրվածքով: Այն օգտակար է ոչ միայն հայագիտության համար, այլեւ քրիստոնեական արեւելքի բոլոր գիտնականների համար: Ջուստո Տրայնա, Լեչեի համալսարանի Իտալիա¤ Հին պատմության և հայագիտության պրոֆեսոր: |