Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Գիրքը խաչքարերին նվիրված ակադեմիական առաջին համակողմանի հետազոտությունն է, որը նաև լիակատար նկարազարդ է: Նրանում աղբյուրագիտական, դավանաբանական, պատմա-մշակութային և իմաստաբանական ընդարձակ քննությամբ վեր է հանված խաչքարային մշակույթի համապարփակ կերպարը ¥խաչքարի ծագումը, տիպաբանությունը, գործառույթը, հորինվածքի կառուցվածքն ու իմաստաբանությունը¤, պատճառաբանված և մանրամասնված են ազգային կենսընթացի և աշխարհընկալման այն իրողություններն ու համալիրները, որոնք պայմանավորել են այդ մշակույթի ձևավորումը, զարգացումն ու հարատևումը, ժողովրդի մեջ խաչքարի պաշտամունքի սկզբնավորումն ու գոյատևումը:

Գիրքը պարունակում է 406 էջ հայերեն տեքստ, ավելի քան 500 բարձրորակ գունավոր թվային լուսանկար և գրչանկար: Այն հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդը: Հրատարակիչն է Փինթինֆո հրատարակչությունը:

Գրքում արծարծվող հիմնական թեմաները

վերականգնվել է խաչի գաղափարաբանության ու պատկերագրության ձևավորման համաքրիստոնեական և հայկական միջավայրը, ներկայացված է վաղմիջնադարյան խաչանշանների ու խաչային հորինվածքների համապարփակ քննությունը,
մանրամասնվել է խաչքարի առաջացման գաղափարական, ձևագոյացման և պատկերա-գրական նախադրյալները, պատճառաբանվել խաչքարի երևան գալու ժամանակային հանգամանքները,
ընդհանրացվել է խաչքարերի ընձեռած ճարտարապետական, պատկերագրական և վիմագրական տեղեկատվությունը և առաջարկվել դրանց մանրամասն ժամանակագրական, ծավալային և պատկերագրական տիպաբանություն` սկսած 9-րդ դ. առաջին օրինակներից մինչև 17-րդ դ. վերջին օրինակները,
վերականգնվել են խաչքարի կերտման տեխնիկական հնարներն ու ընթացքը, խաչքարը օրհնելու և օծելու եկեղեցական ծեսը, բնութագրվել, տարբերակվել և մանրամասնվել են խաչքար կանգնեցնելու առիթները, նպատակները, խաչքարի հիմնական և վերագրյալ գործառույթները,
խաչքարային հորինվածքում առանձնացվել և բնութագրվել են նրա հիմնական բաղադրիչները, միջնադարյան մշակույթի ընդհանրական հենքի վրա ներկայացվել են դրանց պատկերագրական զարգացումն ու խորհրդաբանությունը,
վերականգնվել է հորինվածքի կառուցվածքը, ներկայացվել և պատճառաբանել են նրա համաչափ և անհամաչափ լուծումները, ուղղաձիգ և հորիզոնական եռամասնությունը, իմաստային ՙշարժումը՚,
վերականգվել են խաչքարային հորինվածքի հիմնական իմաստաբանությունը, իմաստաբանական կոնկրետ տարբերակները,
բնութագրվել է խաչքարի հիմնարար դերակատարումը հայ կյանքում և մշակույթում, ժա¤ բնութագրվել են խաչքարի փոխառնչությունները միջնադարյան մշակութային այլ համալիրների հետ (տաճար, գիրք, տապանաքար):

Գիրքը պարունակում է 406 էջ հայերեն տեքստ, ավելի քան 500 բարձրորակ գունավոր թվային լուսանկար և գրչանկար:

Գրքի բովանդակությունը

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. ԽԱՉԻ ՎԱՂՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՉՔԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ:

ա. Խաչակիր կոթողներն ու խաչի խորհրդաբանությունն ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:
բ. Խաչի վաղքրիստոնեական գաղափարաբանությունը, խորհրդաբանությունն ու պատկերագրությունը:
գ. Խաչի վաղ պատկերագրությունը Հայաստանում:
դ. Վաղմիջնադարյան խաչակիր կոթողներն ու ծավալային խաչերը:
ե. Ձողաբարձ խաչեր:
զ. Խաչելության փրկագործական գաղափարի քարոզչությունն ու վաղմիջնադարյան խաչային հորինվածքները:
Է. Հայ եկեղեցու պաշտոնական խաչապաշտությունը:
ը. Առանձին կանգնած կոթողի ավանդական պաշտամունքը:
թ. Խաչքարի հորինվածքային և ծավալային ձևաստեղծումը:

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ-ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԳՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ա. Առաջին խաչքարերը ¥9-10-րդ դարեր¤:
բ. Խաչքարային հորինվածքի ինքնուրույն զարգացումը. 11-րդ դարի խաչքարերը:
գ. 12 - 14-րդ դարերի խաչքարերը:
դ. 15-17-րդ դարերի խաչքարերը:
ե. Ջուղայի խաչքարերը:

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ա. Խաչքարի տեխնիկական մշակումը:
բ. Վարպետը:
գ. Խաչքար կանգնեցնելու շարժառիթները:
դ. Խաչքար կանգնեցնելու ծեսը:
ե. Խաչքար կանգնեցնելու հիմնական նպատակները և խաչքարի գործառույթները:
զ. Խաչքարը որպես սուրբ:
է. Խաչքարի հետագա ¥վերագրյալ¤ գործառույթները:

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

ա. Խաչը, խորանը, լուսային նշանները:
բ. Քիվը:
գ. Խաչատակի զարդերը. աստիճանները, եռանկյունին, վարդյակն ու արմավազարդը:
դ. Թռչունները:
ե. Աշխարհիկ պատկերաքանդակը:
զ. Արձանագրությունը:

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ՀՈՐԻՆՎԱԾՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՀԵՏ

ա. Խաչքարը և տաճարը:
բ. Խաչքարը և գիրքը:
գ. Խաչքարը և տապանաքարը:

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ա. Ելնդավոր գիծը և անվերջության պատրանքը:
բ. Հորինվածքի կառուցվածքը, համաչափությունն ու անհամաչափությունը:
գ. Ուղղաձիգ ՙշարժումը՚ խաչքարային հորինվածքում, խաչը որպես համընդհանուր միջնորդ:
դ. Այգի-խաղողուտը:
ե. Հարության այլաբանությունները:
զ. Խաչի փրկագործական գալուստը:
է. Խաչը որպես ամենահաղթ զենք:
ը. Խաչքարային հորինվածքի կենացծառային իմաստաբանությունը, խաչքարը որպես հայաշխարհի ընդհանրական մոդել :
թ. Խաչքարը որպես հայ ինքնության խորհրդանշան:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Հայտնի հայագետները գրքի մասին.

Խաչքարի համալիր ուսումնասիրությունը պահանջում է տարբեր գիտությունների ներգրավում` դավանաբանություն, փիլիսոփայություն, ազգագրություն, բանահյուսություն, հնագիտություն, վիմագրություն, և, իհարկեª քանդակագործություն և ճարտա¬րապետություն: Այս բոլոր բնագավառների տեսանկյունից խաչքարը դիտարկելը (որ պահանջում է հայագետների մի ստվար խմբի համատեղ աշխատանք) մենակ կատարել է Հ.Պետրոսյանը, և դա ես առանց չափազանցության կանվանեի գիտական սխրանք:
Մուրադ Հասրաթյան,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր


Համլետ Պետրոսյանի գրքում խաչի և խաչքարի բոլոր բաղկացուցիչները ստացել են իրենց բացատրությունը, իրենց խորհրդավոր ¥սիմվոլիկ¤ կապը` ստորերկրայքից մինչև աստվածային լույսը, երկրային դրախտից և Ադամի մահից մինչև բոլորիս փրկությունը
Վիգեն Ղազարյան, արվեստագիտության դոկտոր,
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի
տեսության և պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր


Համլետ Պետրոսյանի աշխատանքը խաչքարային մշակույթը համապարփակ ձևով ներկայացնելու առաջին փորձն է, այն վավեր և ինքնատիպ ներդրում է գիտութան ասպարեզում:
Պրոֆ. Հ. Լեւոն Զէքիեան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ

Հ. Պետրոսյանը վարպետորեն ներկայացնում է խաչքարերի հիմնախնդիրները, ավելին, այդ կոթողները դիտարկվում են ոչ թե իրականությունից դուրս, այլ պատմական եւ տարածական համատեքստի կտրվածքով: Այն օգտակար է ոչ միայն հայագիտության համար, այլեւ քրիստոնեական արեւելքի բոլոր գիտնականների համար:
Ջուստո Տրայնա,
Լեչեի համալսարանի Իտալիա¤
Հին պատմության և հայագիտության պրոֆեսոր:
Վտանգված խաչքարեր

Կանադական գիտնականները բողոքագիր են ստորագրել ընդդեմ Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման
Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը ներկայացրել է իր դիրքորոշումը Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ
Ադրբեջանի զինվորները ոչնչացնում են հայկական խաչքարերը Նախիջեւանում
Տես տեսանյութը (13MB WMV Ֆայլ)
khachkar.am կայքը արժանացել է Էլեկտրոնային բովանդակության երրորդ համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակին



Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը